Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել

Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: 

ԼՂ ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա.Ա.-ին (ծնված 1981 թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Oգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԼՂ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նախատեսված ԼՂ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով:

«Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983 թ. և Ասկերանի շրջանի 1981 թ. ծնված բնակիչները ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԼՂ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԼՂ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ