Արայիկ Հարությունյանն Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու հնարավորություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

Արայիկ Հարությունյանն Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու հնարավորություն է տեսնում

Արայիկ Հարությունյանն Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու հնարավորություն է տեսնում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Արցախի նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության: Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- գրել է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ