Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26228
  • Դոլար = 387.927

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: 

Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի թվիթերի էջում։

Թեմայի այլ նորություններ