Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները

Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ: Այս մասին նշված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարությունը երեկ Կոնգրեսին է փոխանցել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման ստորագրված տարբերակը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

 Հաշվի առնելով վերջին վարչակազմի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհավասարությունը և Ադրբեջանի կողմից շարունակական թշնամական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, այս տարվա սկզբին Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցի բացահայտումների հետ մեկտեղ՝ ըստ որոնց, Պետդեպարտամենտը «ձախողեց կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող աջակցության վերանայման համար»՝ Համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ»,- հայտնում են Համագումարից։

«Այս վարչակազմը վճռական դիրքորոշում է որդեգրել ցեղասպանության կանխարգելման հարցում՝ բազմիցս ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն, հրաժարվել 907 Բանաձևից՝ նշանակում է ավելի շատ անմեղ կյանքերի կորուստ»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսին գործի դնել իր վերահսկողությունը՝ կանխելու հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն և պաշտպանելու ԱՄՆ արժեքներն ու ամբողջականությունը»,– շարունակել են համանախագահները:

 Աղբյուրը տեղեկացնում է, որ հարակից զարգացումներում, Համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Կովկասի հարցերով գրասենյակի ներկայիս տնօրեն Լորա Հոչլայի նշանակումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահի պաշտոնում: «Համագումարը ուշադիր հետևելու է առաջադրման գործընթացին և բարձր է գնահատում Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանի Սյունիքի մարզում իր աշխատանքի համար։ Համագումարը շարունակում է կոչ անել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հաստատուն ներկայություն ապահովել այնտեղ, ինչպես նաև Արցախում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ