Ալեն Սիմոնյանը և Կարո Փայլանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Ալեն Սիմոնյանը և Կարո Փայլանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ

Ալեն Սիմոնյանը և Կարո Փայլանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ:

Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:

Թեմայի այլ նորություններ