ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ։

«Հուսով եմ կհամաձայնեք, որ աշխարհում, թույլ տվեք ասել, շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ, ըստ էության, նախկինում նույնիսկ կարճաժամկետ թվացող իրադարձությունները այժմ բավականին երկար են։ Երբ որ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»,-ասաց Միրզոյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

Թեմայի այլ նորություններ