«Ադրբեջանը նպատակ ունի վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    45%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

«Ադրբեջանը նպատակ ունի վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը». վարչապետ

«Ադրբեջանը նպատակ ունի վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականության նպատակը մեկն է՝ վարկաբեկել ռուս խաղապահների գործունեությունը:

«Այսօր հաստատված ռազմագերիների 90 տոկոսը գերեվարվել են ռուս-խաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Ես այս հարցը բարձրացրել եմ մեր ռուս գործընկերների քննարկումների ընթացքում»:

Վարչապետիի խոսքով՝ միջազգային հարթակներում շարունակվում է ռազմագերիների հարցը բարձրացվել. «Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում։ Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան։ Քանի դեռ մենք ունենք Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ գերի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել»։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ միջազգային կազմակերպությունների և Ադրբեջանի հաստատմամբ ՀՀ-ն ունի 38 ռազմագերի, սակայն ունենք նաև երկրորդ ցուցակ, որոնց գերեվարված լինելը դեռևս հաստատված չէ:

Թեմայի այլ նորություններ