Ադրբեջանի քրդերն ու թաթերն ուծացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Դավիթ Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    71%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 10°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    71%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    71%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ադրբեջանի քրդերն ու թաթերն ուծացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի քրդերն ու թաթերն ուծացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Դավիթ Բաբայան

Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի հեղինակած գրքի՝ «Ադրբեջանի էթնո-ազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների ռեակցիան» ռուսալեզու աշխատության 1-ին՝ «Քրդերը և թաթերը» խորագրով մասի շնորհանդեսը: Գրքի հեղինակը, որը երկար տարիներ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է Ադրբեջանի ուսումնասիրությամբ, ներկաներին հայտնեց, որ աշխատության երկրորդ մասը նվիրված է լինելու Ադրբեջանում ապրող բնիկ մյուս ժողովուրդներին՝ լեզգիներին, ավարցիներին և թալիշներին:

 

Դավիթ Բաբայանի խոսքով՝ քրդերի և թաթերի մասին ուսումնասիրությունը առանձնացվել է լեզգիներից, ավարներից և թալիշներից, քանի որ նրանք տարբեր մոտեցումներ ունեն Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից իրականացվող ուծացման քաղաքականության վերաբերյալ:
 

«Այս ազգերը պայմանականորեն բաժանել ենք երկու մասի՝ ըստ իրենց ռեակցիայի: Քրդերը և թաթերը մի այլ քաղաքականություն են որդեգրել. նրանք, փաստորեն, ընդհանուր առմամբ ասիմիլացվել են, բայց փոխարենը, կարելի է ասել, հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին: Սա է նրանց յուրահատկությունը: Մյուս երեք ազգերը՝ լեզգիները, ավարցիները և թալիշները, այդ քաղաքականությունը չեն որդեգրել լրիվությամբ և պայքարում են իրենց ինքնության պահպանման համար», - մեկնաբանեց հեղինակը՝ հավելելով, որ գրքում նշված է նրանց պատմությունը և այլ տեղեկություններ այդ ժողովուրդների մասին:

Դավիթ Բաբյանի մյուս գրքի՝ Արցախի ջրային հիմնախնդիրներին վերաբորղ աշխատության շնորհանդեսը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Թեմայի այլ նորություններ