Զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը շարունակվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը շարունակվում է

Զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը շարունակվում է

Շարունակվում են ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատաքները։ Ծրագրի նպատակն է ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները և բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ավելի շատ մրցունակ գործարար ծրագրեր ունենալու համար կարևոր է ոչ միայն սկսնակ ձեռներեցներին ֆինանսական աջակցության տրամադրումը, այլ նաև դրան զուգահեռ ձեռնարկատիրական գիտելիքի ձևավորումը։ Մինչ օրս շուրջ 305 հայտատու մասնակցել է միջոցառման շրջանակներում իրականացվող ձեռնարկատիրական գիտելիքի ընդլայնման դասընթացներին։ Նրանց մի մասն արդեն վարկավորվել է՝ առանց գրավադրման, արտոնյալ պայմաններով։

19-րդ միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեության), որոնք ՓՄՁ սուբյեկտ են, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,  չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու:

Թեմայի այլ նորություններ