Վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող նախագիծը կարող է նոր ներդրումային ծրագրերի հիմք դառնալ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող նախագիծը կարող է նոր ներդրումային ծրագրերի հիմք դառնալ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև այսօր, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:

Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: «Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և ծրագրի հայաստանյան գործընկեր, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել ծրագրի ընթացքի մասին: Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգռված են ծրագրի հաջողությամբ և, որպես վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, պատրաստ են իրենց փորձը ներդնել Հայաստանում: «Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ