Վահան Քերոբյանը մասնակցել է Buy Armenian առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վահան Քերոբյանը մասնակցել է Buy Armenian առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին

Վահան Քերոբյանը մասնակցել է Buy Armenian առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին

Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է Buyarmenian առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները։ Ամերիկահայ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների և Սփյուռքում բնակվող հայ սպառողների միջև։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա չափազանց կարևորել է հարթակի գործարկումը և հույս հայտնել, որ այն լայն հնարավորություններ կստեղծի հատկապես փոքր և միջին գործարարության զարգացման համար։ «Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարևոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։ Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։  Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը և լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության և արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են», - ասել է էկոնոմիկայի նախարարը և քաջալերել բոլորին շատ ակտիվ ներգրավվել բիզնեսի մեջ՝ շեշտելով, որ կառավարության ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ ավելանալու է։

«Միասնաբար բարձրանում ենք» կարգախոսն ունեցող այս նախաձեռնությունը միտված է համախմբել աշխարհասփյուռ հայկական ներուժը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Buy Armenian  առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչև ձեռագործ իրեր ու հագուստ, և նշված թվերն օրեցօր ավելանում են։

«Աջակցում եմ այս շատ կարևոր նախագծին, որովհետև այն կոչված է աջակցելու Հայրենիքին, նաև խթանելու արտադրությունը Հայաստանում և Արցախում։ Հասկանալով, թե որքան նպաստավոր է նախագիծը մեր Հայրենիքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար՝ մենք սկսեցինք աջակցել տարբեր ձևերով և, առաջին հերթին, հասու դարձնելով այդ գաղափարը լայն հանրությանը», - իր ելույթում նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով առցանց միացել էր միջոցառմանը։ Նրա խոսքով՝ շահում է Հայրենիքը, Հայրենիքում ապրող և արտադրող մարդիկ ու ընկերությունները, նաև հայկական արտադրանքը ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես չափազանց կարևոր է։     

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, նախաձեռնության գործընկերները և անդամները։

Թեմայի այլ նորություններ