Տեքստիլ արդյունաբերության ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել Է Տոսպ և Մելանտե գործարաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Տեքստիլ արդյունաբերության ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել Է Տոսպ և Մելանտե գործարաններ

Տեքստիլ արդյունաբերության ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել Է Տոսպ և Մելանտե գործարաններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում այցելել Է Տոսպ և Մելանտե գործարաններ: Այցի նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և մշակել առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու ուղիների վերաբերյալ:

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվար ամսին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Էկոնոմիկայի նախարարությունը, ներգրավելով լավագույն փորձագիտական խմբի, մշակում է ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ մանրամասն գործողությունների ծրագրով և տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությամբ:

Հետագա աշխատանքների շուրջ քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով փետրվար ամսին նախատեսվում են ծրագրի պատասխանատուների այցեր տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող ավելի քան 20 ընկերություններ։

Թեմայի այլ նորություններ