«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ընդդեմ Հայաստանի պահանջ է ներկայացնելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով: Ընկերությունը հիշեցնում է շուրջ երկու տարի ընկերության և բաժնետերերի  նկատմամբ քրեական հետապնդումների մասին՝ նշելով, որ քրեական գործերը չեն դադարեցվել:

Հայտարարության մեջ նշված է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է  «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի»  գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ «Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների»  խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:

«Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:

Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին  որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ