Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    39 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ը այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։

«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում»,- ընդգծել է նախարարը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

«Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը»,- ասել է Դմիտրի Վոլվաչը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը աջակցելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։ 

Թեմայի այլ նորություններ