Ռուսաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի բարձրացնել ապրանքների անմաքս ներմուծման սահմանաչափը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ռուսաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի բարձրացնել ապրանքների անմաքս ներմուծման սահմանաչափը

Ռուսաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի բարձրացնել ապրանքների անմաքս ներմուծման սահմանաչափը

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության գործընկերներին կառաջարկի մի շարք նախաձեռնություններ ներմուծման ոլորտում, մասնավորապես՝ բարձրացնել էլեկտրոնային առևտրի շրջանակում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում ամրագրել արժութային փոխարժեքը, զրոյացնել մաքսատուրքերը կրիտիկական նշանակություն ունեցող ներմուծվող ապրանքների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է առաջին հերթին սննդամթերքին ու դեղորայքին, ինչպես նաև սարքավորումներին և պահեստամասերին:

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանի Կառավարությունն Արևմուտքի պատժամիջոցներին հակազդելու միջոցառումների ծրագրի նախագիծ է պատրաստել և նախաձեռնությունների մեծ մասը նվիրված է ներմուծմանը:

Թեմայի այլ նորություններ