Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է․ Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է․ Քերոբյան

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է․ Քերոբյան

Մեր՝ մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հանրային սննդի ոլորտի շրջանառության անկմանը կորոնավիրուսային սահմանափակումներից հետո։
 

Վահան Քերոբյանը նաև հավելեց, որ կան ընկերություններ, որտեղ ավելի քիչ են ընկել վաճառքի ծավալները, կան ընկերություններ էլ, որոնց դեպքում շատ է անկումը. «Այստեղ մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին. կան մարդիկ, որոնք պատվաստված են եղել, բայց վարակված են, այս մարդիկ ևս չեն կարողացել մտնել ռեստորան, դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը: Որևէ գիտակից մարդ, լինելով վարակված, չպետք է մտնի ռեստորան»,- ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը ճի՞շտ էր ասում, որ ինքը թույլ չի տվել Քերոբյանին հրաժարական տալ՝ վերջինս դրական պատասխան տվեց։

Հարցին էլ՝ իսկ ինչո՞ւ է ցանկացել հրաժարական տալ, նախարարը պատասխանեց․ «Ես չասացի՝ ուզել եմ հրաժարական տալ։ Բնականաբար, շատ մեծ պատասխանատվությամբ եմ արել այդ խոսակցությունը։ Ժամանակ առ ժամանակ մենք քննարկումներ ունենում ենք մեր ղեկավարների հետ՝ կատարված աշխատանքի որակի և բավարար լինելու վերաբերյալ։ Ես կարող եմ ասել՝ իսկ ի՞նչ կարծիքի եք սրա մասին, կարող է ասել՝ ես արգելում եմ։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ հրաժարական տալ»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ