Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    21%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:
 

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նախարարն իր խոսքում կարևորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի  համագործակցությունը և շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձևավորված կառուցողական փոխգործակցության համար:

Շեշտելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարևոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար, նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:

Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է և Ասիական զարգացման բանկի կարևոր գործընկերներից մեկն է:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը: 

Թեմայի այլ նորություններ