Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2021թ.պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2021թ.պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2021թ.պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

2021 թ. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 123 միջոցառում: Փաստացի տարեկան ծախսը կազմել է 619 մլրդ 774,1 մլն դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտի՝ 2021 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, անդրադարձել ծրագրերին ու իրականացված միջոցառումներին:

Ըստ զեկուցողի՝ 2021 թ. համավարակի եւ պատերազմի ազդեցության հետեւանքների մեղմման նպատակով Կառավարության որոշմամբ նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է շուրջ 61,4 մլրդ դրամով:

Տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծման նպատակով  պետական բյուջեից ուղղվել է 7,3 մլրդ դրամ: Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ, որում ներառված են նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը: Իրականացվել է Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու շուրջ 20 ծրագիր, աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանված քաղաքացիներին, վիրավորում ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

Սոցիալական փաթեթի ապահովման ուղղությամբ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 9,4 մլրդ դրամ: Անապահով խմբերին, ինչպես նաեւ անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ ծախսվել է շուրջ 78,3 մլրդ դրամ:

Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընթացքի մեջ են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:  Նախորդ տարի, ըստ զեկուցողի, օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ է տրամադրվել 83.710 ընտանիքի:

Նարեկ Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելուն, խորհրդային միության տարիներին խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձին առնչվող  կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Միասնական սոցիալական ծառայության աշխատանքներին:

Թեմայի այլ նորություններ