Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է եղել Build Armenia - 2021 էքսպո-ցուցահանդեսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է եղել Build Armenia - 2021 էքսպո-ցուցահանդեսին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է եղել կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացվող առաջին ամենամեծ էքսպոյի բացման արարողությանը։

Build Armenia - 2021 խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 24-25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Փոխվարչապետը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ սա շատ կարևոր հարթակ է Հայաստանում գործող կառուցապատող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն է, որ արձանագրվի առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը:

Սուրեն Պապիկյանն արտահայտել է անձամբ իր, փոխվարչապետի գրասենյակի և կառավարության տարբեր գերատեսչությունների պատրաստակամությունը՝ քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և յուրաքանչյուրի համար լուծումներ գտնել. «Միաժամանակ կոչ եմ անում կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ֆինանսական կազմակերպություններին՝ շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ: Երկրի համաչափ զարգացման համար կարևոր է, որ մենք ունենանք բնակարանաշինություն Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ՀՀ բոլոր մյուս քաղաքներում: Կրկին շնորհավորում եմ այս կարևոր միջոցառման համար՝ լիահույս լինելով, որ սա լավ մեկնարկ է ավելի մասշտաբային ու լայն հնարավորություններ բացող հաջորդ էքսպոների համար»:

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին, զրուցել նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

 

 

Թեմայի այլ նորություններ