Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    64%
    6 կմ/ժ
  • Լոռի 3°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    65%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    57%
    4 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    45%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 553.1107
  • Ռուբլի = 6.75897
  • Դոլար = 475.556

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակներում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման բացման արարողությանը:

Միջոցառման շրջանակներում տեղի են ունենալու կլոր սեղան-քննարկումներ քաղաքային տնտեսության, էներգետիկայի և շրջակա միջավայրի, ինչպես նաև նորարարությունների թեմաներով, ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև: Ստորագրվելու է նաև համաձայնագիր «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության միջև:

Միջոցառման սկզբում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդես են եկել ելույթներով:

***

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը

Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,
Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում Հայաստանի Հանրապետություն ռուսաստանյան ընկերությունների գործարար առաքելության շրջանակներում: Սա, ըստ էության, նման ձևաչափով և նման մասշտաբով առաջին միջոցառումն է, որի նպատակն է ռուսաստանյան մեր գործընկերների հետ տնտեսության և ներդրումային միջավայրի արդիական հարցերի շուրջ անմիջական քննարկումը:

Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը լավ հարթակ կծառայի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատման և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի ու կոոպերացիոն լուծումների քննարկման համար:

Մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ պետությունների հետ առևտրի և համագործակցության կայուն աճ: Ավելին, արդեն ակնհայտ է, որ մեծ մասամբ շնորհիվ եվրասիական ինտեգրացիոն ծրագրի մեզ հաջողվել է զգալի թուլացնել համավարակի բացասական տնտեսական և սոցիալական հետևանքները:

Ներկայիս բարդ իրավիճակում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեզ համար շարունակում է մնալ տնտեսության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը և դառնում է կարևորագույն դրական գործոն, որն ազդում է մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:

Ցանկանում եմ ընդգծել, որ 2019 թվականին առաջին անգամ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,0 մլրդ դոլարի շեմը: Չնայած մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղափոխման պարտադրված սահմանափակումներին՝ թելադրված համաշխարհային համավարակով, 2020 թվականին մեզ հաջողվել է արձանագրել միայն աննշան անկում երկկողմ առևտրաշրջնառության մեջ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա աճն արդեն ակնհայտ է. առևտրաշրջաառությունը առաջին կիսամյակում կազմել է 1.9 մլրդ դոլար (աճ 16%), ընդ որում ներմուծման աճը կազմել 9%, իսկ արտահանման՝ 36%:

Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, մեքենաշինության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության արտադրանքը, քիմիական ապրանքները, սննդամթերքը: Հարկ է նշել, որ ակնհայտ են հեռանկարները արտահանման ծավալների ավելացման համար, առաջին հերթին՝ ոչ հումքային:

Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ և պատեհաժամ կլինի ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ ձեռնարկությունների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել մրցունակ արտաքին գործընկերների նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպալոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանը աջակցող կենտրոններ:

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում արձանագրվել է էական զարգացում տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման և առողջապահության ոլորտներում:

Մեր երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիների (ՀԿԵ) ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2024 թվականն ավելացել է 3,7 մլրդ ռուբլիով: Արդյունքում 2021 թվականին ձեռք են բերվել ժամանակակից ուղևորատար վագոններ, նոր էլեկտրագնացքներ ներքին տրանսպորտային հաղորդակցության համար և բեռնատար կիսավագոններ: 2022 թվականին ծրագրվում է նոր քառավագոն էլեկտրագնացքի ձեռքբերումը: Այսպիսով մինչև 2025 թվականը ՀԿԵ-ն փաստացի ամբողջովին կթարմացնի բոլոր ուղևորատար և բեռնատար շարժակազմերը:

Առաջիկայում ՀԿԵ-ի հետ համատեղ ծրագրվում է վերսկսել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ երթուղիով, ինչր հնարավորություն կտա ավելացնել մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը:

Պետք է նաև ընդգծել էներգետիկայի ոլորտը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակներում ավարտական փուլում է գտնվում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, այդ թվում՝ արդիականացման և վերազինման ծրագիրը:

Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական և գազի շուկաների ձևավորմանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհամաձայնեցվեն ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև կսահմանվեն գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:

Հարգելի գործընկերներ,

Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաներն իրապես զարգացնող երկրները զբաղեցնում են առաջատար դիրքեր զարգացման բոլոր ուղղություններով:
Թվայնացումը և անցումը նոր տեխնոլոգիական կարգին բոլոր պետական և հանրային ոլորտներում դառնում է կարևորագույն միտում, որը որոշում է քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների զարգացումը համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:

Այս թեման երկարաժամկետ հեռանկարում անխուսափելիորեն գերիշխելու է բոլոր երկրների օրակարգում: Ելնելով դրանից՝ թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները դիտարկվում են մեր կողմից որպես պետական կառավարման արդյունավետ և ակտիվ համակարգի և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման առանցքային գործիքներ:

Համատեղ նախագծերի արդյունավետությանը հասնելու համար մենք կարևորում ենք արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության զարգացումը, հատկապես նորարարական, տեխնոլոգիական հարթակների ստեղծումը, ինչը թույլ կտա միավորել «գիտական գյուտեր»-«արտադրական ոլորտ» շղթան, ինչպես նաև էկոհամակարգի գործառնությունը, որտեղ ինժեներական ընկերությունները կկարողանան կյանքի կոչել նոր գաղափարները: Այս իմաստով նոր արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը կդառնա լավ հիմք մեր երկրների արդյունաբերական համագործակցության խորացման համար:

Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ռուսաստանի կողմից ցուցաբերված աջակցության համար՝ ուղղված Հայաստանում Քովիդ-19-ի տարածմանը հակազդելուն:

Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի միջոցով ձեռք են բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև Հայաստանում Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթացը:

Համագործացության կարևորագույն հատված ենք համարում զբոսաշրջության ոլորտը: Մենք պետք է դիտարկենք նաև այս ոլորտում համատեղ ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը:

Վստահ եմ, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, զբոսաշրջային ծառայությունների մատչելիության բարձրացումը կնպաստեն մեր երկրների միջև զբոսաշրջային հոսքի ավելացմանը:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուսաստանյան պատվիրակության այսօրվա առաքելությունը կհանդիսանա հավելյալ խթան մեր երկրների միջև ռազմավարական տնտեսական համագործակցության զարգացման համար և կծառայի որպես մեկնարկային կետ ապագայում նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք գործարար առաքելության բոլոր մասնակիցներին, ռուսաստանյան և հայաստանյան գործընկերներին ինչպես ընդհանուր լիագումար նիստի շրջանակներում, այնպես էլ առանձին շփումների ձևաչափում:

Շնորհակալություն:

Թեմայի այլ նորություններ
Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը
Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը
ավելին
Մեր երկրի ներքին դիմադրողունակությունը ամրացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնող ուժերի համախմբում. Արման Բաբաջանյան
Մեր երկրի ներքին դիմադրողունակությունը ամրացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնող ուժերի համախմբում. Արման Բաբաջանյան
ավելին
Ազգային անվտանգության մարմինների կողմից հայտնաբերվել և կանխվել են պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումների տարաբնույթ դրսևորումներ
Ազգային անվտանգության մարմինների կողմից հայտնաբերվել և կանխվել են պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումների տարաբնույթ դրսևորումներ
ավելին
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
ավելին
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
ավելին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
ավելին