ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Կոմիտեն այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը: 

Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 3.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 750 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5% (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 98%): 

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության (համախառն եկամտի) շուրջ 53.4%-ը (նախորդ տարվա ծրագրով այդ ցուցանիշը կազմել է շուրջ 42%):

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան»)ենթաբաժնում:

Պետական եկամուտների կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցությունը շարունակելու պայմաններում տարեցտարի կրճատվելու են համալիր հարկային ստուգումները` նպաստելով ինքնուրույն հարկերի հաշվարկման և վճարման գործընթացին:

Թեմայի այլ նորություններ