ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    46%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ

Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ: Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով: Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել  և կանխել նրանց հանցավոր գործողությունները:

Թեմայի այլ նորություններ