Պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտումների փուլում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտումների փուլում են

Պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտումների փուլում են

Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած անձանց վարկային պարտավորությունների ներման մոտեցումները ներկայում քննարկումների, ճշգրտումների փուլում են: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը, թե խորհրդարանի կողմից՝ ֆինանսական կառույցներին՝ առանց հարկային հետևանքներ կրելու, նման հնարավորություն ընձեռող օրենքի նախագծի ընդունումից հետո ի՞նչ արդյունք կա: 

«Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նշված անձանց խմբերի վարկերի ներման մոտեցումները ներկայումս գտնվում են քննարկումների և ճշգրտումների փուլում, քանի որ այդ վարկերի վերջնական ծավալները նույնպես գտնվում են հստակեցումների փուլում»,-հայտնում են ԿԲ-ից:

ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըորով հնարավորություն է ընձեռվումոր բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածանհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորություններըԱյսպիսով այն բանկերն ու վարկային կազմակերպություններըորոնք կներեն պատերազմում զոհվածանհետ կորած ու հաշմանդամ դարձած անձնաց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերըկազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինըհամատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակներըՍա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորություններըսակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:

Թեմայի այլ նորություններ