Նոյեմբերին գործարքների փաստաթղթավորման ծավալը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով. ՊԵԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Նոյեմբերին գործարքների փաստաթղթավորման ծավալը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով. ՊԵԿ

Նոյեմբերին գործարքների փաստաթղթավորման ծավալը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ տեղեկատվություն:
 
«Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են:

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբերին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները»,- տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

 

 
 

Թեմայի այլ նորություններ