Միջազգային տնտեսական լուրեր. հումքային, մետաղների և ֆոնդային բորսաների վերջին տվյալները (16․07․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    17%
    0 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    17%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    17%
    0 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    67%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Միջազգային տնտեսական լուրեր. հումքային, մետաղների և ֆոնդային բորսաների վերջին տվյալները (16․07․2021)

Միջազգային տնտեսական լուրեր. հումքային, մետաղների և ֆոնդային բորսաների վերջին տվյալները (16․07․2021)

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 71.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 73.40 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

NYMEX բորսայի հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 0.10%-ով և կազմել 1828.30 դոլար, արծաթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 26.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 1136.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 2510.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.37%-ով և կազմել 9383.50 դոլար, կապարի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2313.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.01%-ով և կազմել 18696.00 դոլար, անագի գինն աճել է 0.87%-ով և կազմել 32782.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2948.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 41138.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.96%-ով և կազմել 52500.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 34987.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 4360.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 14543.13 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 15629.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 6493.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7012.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 1612.08 կետ:

Թեմայի այլ նորություններ