Մհեր Գրիգորյանը Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը կարևորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24351
  • Դոլար = 387.927

Մհեր Գրիգորյանը Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը կարևորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցությունը

Մհեր Գրիգորյանը Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը կարևորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունն առանցքային մի շարք ոլորտներում: Հատկապես ընդգծվել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին ֆինանսների հասանելիության նպատակով ֆինանսական գործիքների մշակման, Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել կապիտալի շուկայի զարգացման և ՊՄԳ (պետություն-մասնավոր գործընկերություն) գործիքակազմի ակտիվացման անհրաժեշտության շուրջ: 

Թեմայի այլ նորություններ