Կորոնավիրուսի «հարվածը» ընտանեկան բյուջեին
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Կորոնավիրուսի «հարվածը» ընտանեկան բյուջեին

Կորոնավիրուսի «հարվածը» ընտանեկան բյուջեին

Ամբողջ աշխարհում` այդ թվում նաև Վրաստանում, հայտարարված արտակարգ դրությունը դարձավ նոր կորոնավիրուսի (COVID-19) զանգվածային տարածման դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը: Համաճարակը դարձավ ամբողջ աշխարհում տնտեսական, սոցիալական և քաղաքական գործունեությունը խոչընդոտող հիմնական գործոնը:

Արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության ճնշող մեծամասնությունը գտնվում է ինքնամեկուսացման կամ կարանտինի մեջ: Սա մի կողմից հնարավորություն է տալիս կանխարգելել վիրուսի տարածումը, մյուս կողմից սոցիալ-կենցաղային, տնտեսական, հոգեբանական, ընտանեկան և այլ խնդիրներ է առաջացնում մեկուսացված անձանց համար: Այս խնդիրների շարքում է նաև ընտանեկան բռնության դեպքերի ավելացումը։

Ընտանեկան բռնությունը համակարգված գործողությունների ամբողջություն է, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական ճնշումներով ամուսին-կին, ծնող-երեխա կամ ընտանեկան-ազգակցական յուրահատուկ հարաբերություններ կառուցած այլ անձանց միջև՝ ամուսնու ծնողներ և այլք:

Հաճախ ընտանեկան բռնությունների պատճառ է դառնում սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը: Մասնավորապես, որքան ցածր է ընտանիքի ամսական եկամուտը, այնքան մեծ է նվաստացումների, բռնությունների իրականացման հավանականությունը:

Արտակարգ իրավիճակի պայմաններում կենցաղային խնդիրներ լուծելը և ապրուստ ստեղծելը դժվարանում է ոչ պետական աշխատողների` գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների, առևտրով և մասնավոր այլ գործերով զբաղվողների համար:

Նամանավանդ, երբ կորոնավիրուսի օջախ հայտնաբերելու դեպքում կառավարությունը որոշում էր ամբողջությամբ փակել մի ողջ շրջան` իր գյուղերով, այդ ժամանակ առաջանում էին սոցիալ-կենցաղային բազում խնդիրներ:

Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի բնակիչը խոսում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված դժվարությունների մասին.

«Շահումյան գյուղում, ինչպես նաև շրջանի այլ գյուղերում, հիմնական աշխատանքը և ֆինանս վաստակելու միջոցը առևտուրն է. միրգ, բանջարեղեն, և այլ տեսակի սննդամթերք ու տնտեսական ապրանքներ են տեղափոխում Հայաստան, կամ էլ Հայաստանից՝ ցամաքային ճանապարհով միրգ են տեղափոխում Ռուսաստան: Հիմնական ապրուստ վաստակողը տղամարդիկ են, իսկ կանայք զբաղվում են տնային գործերով։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ մարդիկ անելանելի դրության մեջ են: Մեր տարածքում շատերի գրպանի և ընտանեկան բյուջեի վրա ազդեց վիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը»։
Ամուսինս մինչ այս իրավիճակը առևտրով է զբաղվել, թեև սահմանները փակվելուց հետո մնացել է անաշխատանք: Նշվածը շատ ծանր է ազդում մարդկանց վրա, նաև հոգեպես: Ես չեմ ասում, որ զուտ ծանր ֆինանսական վիճակից է դա, ես աշխատում եմ և այս ամիսների ընթացքում ստացել եմ աշխատավարձ, սակայն հենց պարապ մնալն է, որ ազդում է մարդու վրա. այն, որ դու չես կարող աշխատել ընտանիքիդ ապահովելու նվազագույն գումարով:

Այս իրավիճակները մարդկանց դրաձնում են ավելի նյարդային, դե իսկ մշտական մեղավորն էլ դառնում է կինը: Ֆինանսական սուղ միջոցների պատճառով առաջանում են բազմաթիվ հիմնավոր և անհիմն վեճեր, որոնք կամ հարթվում են կամ վեր են ածվում բռնության»։

Ինչպես նշում է նա, երբեմն, հենց անգործ մնալն ու երեխայի անհամար հարցերն են, որ մարդուն հոգեպես ծանր իրավիճակի մեջ են գցում:

«Դժվար է երեխային բացատրել, թե ինչու ծնողը չի կարող գնել նրա ուզածը, դա լինի ուտելիք, թե խաղալիք», — ասում է Շահումյանի բնակիչը, նշում, որ շատ անգամ է ներկա գտնվել երեխայի ներկայությամբ ծնողների վեճերին, երբ վերջիններս փորձում էին գնումները կատարել ըստ անհրաժեշտության: «Իսկ եթե կինը չի աշխատում, չունի իր սեփական եկամտի աղբյուրը ճգնաժամի ժամանակ դառնում է ավելի խոցելի, նրա կարծիքն ու կարիքները դառնում են երկրորդական: Ստիպված է լինում ենթարկվել հրամաններին»- ավելացնում է նա:

Տնտեսագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ ֆինանսական ճգնաժամը դեռևս շատ երկար կտևի և մեծ ջանքեր կպահանջվեն համաճարակի հետևանքով առաջացած վնասները վերացնելու համար: Նշենք նաև, որ այս ծանր սոցիալական վիճակում կառավարության որոշմամբ սոցիալական ծրագրեր իրականացվեցին, որոնք բավականին թեթևացրեցին ժողովրդի հոգսը (վարկային արձակուրդ, կոմունալների փոխհատուցում):

Նյութը պատրաստված է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից՝ «COVID-19-ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը/կանխարգելումը» նախագծի շրջանակներում՝ «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Թեմայի այլ նորություններավելին
Բեյրութի բնակչուհիներից մեկը ծննդաբերելիս է եղել, երբ որոտացել է պայթյունը՝ ցնցելով հիվանդանոցը (տեսանյութ)
ավելին
Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով
ավելին
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը,որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ
ավելին
Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները
ավելին
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արագած և Վարդենուտ բնակավայրերում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կկառուցվի
ավելին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը
ավելին