ԿԲ-ն չի վերանայել տնտեսական անկման վերաբերյալ կանխատեսած տարեկան ցուցանիշը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    12%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    43%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    34%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    25%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ԿԲ-ն չի վերանայել տնտեսական անկման վերաբերյալ կանխատեսած տարեկան ցուցանիշը

ԿԲ-ն չի վերանայել տնտեսական անկման վերաբերյալ կանխատեսած տարեկան ցուցանիշը

ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ցածր տնտեսական ակտիվությունն ու թույլ ներքին պահանջարկը չորրորդ եռամսյակում կպահպանվեն, սակայն չի վերանայում տնտեսական աճի վերաբերյալ իր գնահատականները. Այսպիսով՝ ԿԲ-ն 2020-ի համար կանխատեսում է ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոս անկում: Այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«ԿԲ կանխատեսումների համաձայն՝ երրորդ եռամսյակում Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 9.1 տոկոս տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին»,-ասաց Գալստյանը:

 Չորրորդ եռամսյակում ԿԲ գնահատականների համաձայն՝ ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի՝ Հայաստանում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով պայմանավորված:

«Մյուս կողմից ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում՝ 2020-ի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները մենք չենք վերանայել»,-ասաց Գալստյանը:

 ՀՀ կենտրոնական բանկը, պատերազմի և կորոնավիրուսի բաձր տեմպով տարածմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի վերջին վերանայել էր դեռ սեպտեմբերին կանխատեսած ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկման ցուցանիշը՝ կանխատեսելով շուրջ 7 տոկոս անկում:

Թեմայի այլ նորություններ