«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին

«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին

Մի քանի օր առաջ տեղի ունեցած Աթենք-Երևան չվերթի ժամանակ առողջապահության նախկին նախարար, ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել միանգամից երեք ուղևորի, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռի արտակարգ վայրէջքից։  

Թռիչքից կարճ ժամանակ անց ուղեկցորդուհիները բարձրախոսով խնդրել են՝ եթե օդանավում գտնվող բժիշկներ կան, մոտենան իրենց՝ առողջական խնդիրներ ունեցող տիկնոջն առաջին օգնություն տրամադրելու համար։ Օգնության կանչին արձագանքել է Թորոսյանը և օգնություն ցուցաբերել երկու հայ և մեկ օտարերկրացի քաղաքացիներին: 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում պատգամավորն ասաց՝ քաղաքացիների առողջական վիճակը վատթարացել է օդում գտնվելու պատճառով. «Երբեմն լինում է, որ բարձրությունից վատ ենք զգում, սկսկում ենք լարվել: Կարիքս առաջացավ, և ես, մասնագիտական կրթությունս օգտագործելով, պարտքս կատարեցի՝ առաջին օգնություն ցուցաբերելով քաղաքացիներին»,- ասաց նա:

 

 

Թեմայի այլ նորություններ