Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում. առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում. առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում. առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ

Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը: Նախագծի նպատակն է արդեն սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաեւ սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ու հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչին համաձայնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:

Թեմայի այլ նորություններ