ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    88%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել է ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022 թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025 թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա: Նշվել է, որ 2023-2025 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները:

Քննարկման առարկա է դարձել 2022 թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր։

Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է 2022 թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման վրա և հանձնարարել հետևողական լինել, որպեսզի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսային ծրագրերն իրականացվեն լիարժեքորեն: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և Կառավարությունը շարունակելու է այս մոտեցումը: Միևնույն ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի բովանդակությունն ու աշխատանքի որակը, ինչպես նաև մյուս ուղղություններով բարեփոխումները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները:

Թեմայի այլ նորություններ