ՀՀ փոխվարչապետը «Մասդարի» և «Քարֆուրի» ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

ՀՀ փոխվարչապետը «Մասդարի» և «Քարֆուրի» ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետը «Մասդարի» և «Քարֆուրի» ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։

Ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»՝ 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023 թ. դեկտեմբեր:

Ընկերությունը տեղեկացրել է նաև իր` արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:

Նույն օրը փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է նաև Քարֆուրի կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական Majid Al Futtaim հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը` համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի` դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու հնարավորությունը, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ