ՀՀ ֆինանսների նախարարը և ՄՖԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ՀՀ ֆինանսների նախարարը և ՄՖԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարարը և ՄՖԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը:

Ըստ աղբյուրի՝ Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, եւ ներկայում քննարկվում են ՀՀ կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Դուարտեն եւս կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն  առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորա

Թեմայի այլ նորություններ