ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող <Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման (ՏՏԵԶ) Ծրագրի> Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը։

Բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր:

ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):

Ներդրումները կարող են իրականացվել միայն զբոսաշրջության և ագրոբիզնեսի ոլորտներում։

ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: Այն նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում և այլն) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի կողմից ծավալվող գործունեության տարածքից դուրս:

Մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն ՀՀ դրամ։ Բոլոր առաջարկվող ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Հատկանշական է, որ ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում հետևյալ հղումով:

Թեմայի այլ նորություններ