ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառումների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառումների համար

ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառումների համար

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով համաֆինասավորվելու են արցախցիների համար իրականացվող մի շարք միջոցառումներ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (International Bank for Reconstruction and Development) Համաշխարհային բանկի հաստատություններից է։
 
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացրել և իրականացնում են սոցիալական ծրագրեր տեղահանված ու տուժած հայրենակիցների համար:
 
«Զուտ սոցիալական բնույթի միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված է, և այս պահին ընթացողը 25 հատ է: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից՝ 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը որպես խթան: Մենք այս պահին պետք է հավանություն տանք համաձայնագրին և ընթացակարգով ստորագրենք ու ստանանք դրամաշնորհը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
 
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սրանով համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:

Թեմայի այլ նորություններ