Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում համագործակցության հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    65%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    55%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում համագործակցության հարցեր

Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում համագործակցության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով Սանկտ- Պետերբուրգում անցկացվող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման, և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։ Վերջինիս համար բարենպաստ պայման են հանդիսանում տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները։

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։

Թեմայի այլ նորություններ