«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եգիպտացորենի մշակությամբ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եգիպտացորենի մշակությամբ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եգիպտացորենի մշակությամբ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք

«Տարիներ առաջ  նաեւ թռչնարտադրության ոլորտին  զարկ տալու համար կարեւորվեց եգիպտացորենի մշակության զարգացումը: Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ով զբաղվել է այդ խնդրով (եգիպտացորենի մշակության), ինչպես նախկինում, այսօր էլ համոզված է, որ եգիպտացորենի մշակությունը Հայաստանին խիստ անհրաժեշտ է:

«Մենք մեր երկրում թռչնաբուծությունը զարգացնելու շատ մեծ հնարավորություն ունենք: Խորհրդային վերջին տարիներին թռչնի մսով ու ձվով ինքնաբավ երկիր էինք: Մինչդեռ մի ժամանակահատված կար, որ դրսից բերվող գունավոր փաթեթներով թռչնի մսի համար մետրերով հերթեր էին: Անկախությունից հետո շրջան եղավ, որ մասամբ վերականգնեցինք թռչնաբուծության ոլորտը:

Բայց վերջին 5-6 տարիներին նվազեց ոլորտի տեմպը: Մինչդեռ մենք հսկայական հնարավորություններ ունենք այս բնագավառը զարգացնելու ե՛ւ խոշոր, ե՛ւ միջին հատվածներում: Բայց դրա համար նախ պետք է կերի հարցը լուծենք: Ներմուծում ենք՝ հասկանալի հետեւանքներով հանդերձ. թանկանում է ինքնարժեքը՝ տնտեսապես ոչ ձեռնտու դառնալով:

Սակայն կարող ենք տեղական կերարտադրություն կազմակերպել: Եվ սրա բոլոր հնարավորություններն էլ ունենք: Որովհետեւ կերի մեջ տեսակարար մեծ կշիռ է կազմում եգիպացորենը, որի պահանջարկի 90 տոկոսը ներկրում ենք»,- պարզաբանեց Գառնիկ Պետրոսյանը»:

Թեմայի այլ նորություններ