Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Այդ մասին վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը:

Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա:

«Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:

Թեմայի այլ նորություններ