Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ում առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ում առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ում առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին

Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելը գերակայություն է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է համավարակի թուլացումից հետո համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը հաղթահարելու հարցում առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը և առաջընթացն ակնառու են:

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի հիմնական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:

Քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին, միջգերատեսչական համագործակցությանը, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Լենա Նանուշյանն ընդգծել է, որ COVID-19-ի և պատերազմի ընթացքում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ ձևավորված վստահության մթնոլորտը լավ հիմք է երկարաժամկետ և իրատեսական բարեփոխումների իրականացման համար:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին` կարևորելով կայունության և կանխատեսելիության գործոնները:

Թեմայի այլ նորություններ