ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց պլանային նախազգուշական վերանորոգման
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց պլանային նախազգուշական վերանորոգման

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ:

Այս մասին տեղկացնում է  ՀԱԷԿ-ի ֆեյսբուքյան էջը:

ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝

- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ,

- թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,

- թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,

- թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,

- տուրբագեներատորների միջին վերանորոգում:

ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունիսի 28-ին:

Թեմայի այլ նորություններ