Գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման փուլում. Քերոբյանը՝ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    33 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    86%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման փուլում. Քերոբյանը՝ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցում են «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» եռօրյա միջոցառումը մեկնարկել է ապրիլի 25-ին։

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում ունեցած ելույթում Վահան Քերոբյանը խոսել է ներկայիս մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին․

«Մենք գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման պատմական փուլում։ Եվ այստեղ տեսնում ենք և՛ մեծ ռիսկեր, ու նաև նոր հնարավորություններ։ Խաթարվում է ոչ միայն վերջնական ապրանքների, այլև սարքավորումների, տեխնոլոգիաների և ֆինանսների ավանդական շղթան։ Դրա հետ մեկտեղ անվտանգությունը դառնում է ուղղակի ռիսկ բոլորիս համար։

Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է պարենային, կլիմայական, տեխնոլոգիական, լոգիստիկ, արդյունաբերական, ֆինանսական և, իհարկե, սոցիալական անվտանգությունը։ Համոզված եմ, որ բոլորս մտահոգված ենք գների կտրուկ աճով, հատկապես պարենային ապրանքների մասով։ Ու անգամ տնտեսական բարձր աճի պարագայում աղքատության մակարդակը բարձրանում է ահռելի տեմպերով, և կառավարությունները պետք է գերջանքեր գործադրեն՝ սոցիալական աղետ թույլ չտալու համար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև․ ներդրումների և արտաքին տնտեսական կապերի գծով Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շերալի Քաբիրը։

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներն ու զարգացումները, նոր գործարար կապեր հաստատել, պայմանագրեր կնքել և արդյունքում՝ արդյունաբերական համագործակցության նոր նախագծեր իրականացնել։ Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Հնդկաստանից։

Թեմայի այլ նորություններ