Google-ում, Facebook-ում, նմանատիպ ընկերություններում ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից տեղադրվող գովազդները կհարկվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Google-ում, Facebook-ում, նմանատիպ ընկերություններում ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից տեղադրվող գովազդները կհարկվեն

Google-ում, Facebook-ում, նմանատիպ ընկերություններում ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից տեղադրվող գովազդները կհարկվեն

Google-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք այսուհետ հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել: Այդ մասին կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ խոսքն այն մասին է, որ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկվեն, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: «Հարցը հետևյալն է. Facebook, Google ու ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարվում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հարցն այն է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ եթե, օրինակ, Facebook-ում ինչ-որ բան են գրում sponsored-ի ներքո (խմբ. գովազդի ներքո), ապա հարկվելու է:

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների մասին է, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման ծառայության տակ ընկնում են:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, այս կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն:

Թեմայի այլ նորություններ