Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    75%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    90%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար դոլարի չափով դրամաշնորհ։ Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի նպատակը հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումն է:

«Ծրագիրը միտված է 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության»,- նշեց նախարարը:

Նա նշեց, որ  ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, և բավական լավ արդյունքներ են գրանցվել։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման ժամկետը երկու տարի է, սակայն եթե չկարողանան այդ ժամանակահատվածում ավարտել, ապա ժամկետն ավելացնելու հնարավորություն կա:

Թեմայի այլ նորություններ