Եթե գնաք «Փեթակ», այնտեղ 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ են ունեցել թուրք գործընկերների հետ. Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Եթե գնաք «Փեթակ», այնտեղ 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ են ունեցել թուրք գործընկերների հետ. Քերոբյան

Եթե գնաք «Փեթակ», այնտեղ 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ են ունեցել թուրք գործընկերների հետ. Քերոբյան

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում:

«Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։

Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը:

Թեմայի այլ նորություններ