էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել են համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։

Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։   

Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։   

Թեմայի այլ նորություններ