ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցությանը նոր թափ կհաղորդվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    33 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 28°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցությանը նոր թափ կհաղորդվի

ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցությանը նոր թափ կհաղորդվի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցության խնդիրներին նվիրված քննարկում, որը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Բույնևիչը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը, Բելառուսից ժամանած մի շարք խոշոր ընկերությունների և Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։  

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը նշել է․ «Մեր երկրներում տարիների ընթացքում ձևավորված առանձնահատուկ կարողությունների զարգացումը ԵԱՏՄ տարբեր ձեռնարկությունների հետ կոոպերացիայի և ինտեգրման միջոցով կարող է ունենալ սիներգիկ էֆեկտ և նպաստել արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ համաշխարհային շուկայում։ Իհարկե, այսօր հաճախ ենք ականատես լինում երրորդ երկրներից եկող մարտահրավերներին, սակայն, կարծում եմ, համատեղ ուժերով ավելի հեշտ կարող ենք գտնել առկա խնդիրների համար առավել կրեատիվ լուծումներ»։

Արտակ Քամալյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում քննարկվող կոնկրետ արդյունաբերական նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ երկրներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։      

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի ընդլայնման ուղղությամբ, և հավելել, որ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները պատրաստ են տրամադրելու իրենց տարածքները համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար։  

Իր հերթին Աննա Դոնչենկոն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ, ինչի մասին վկայում է երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը, որը 2021 թվականին կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Ըստ Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնևիչի՝ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և պատրաստ է համատեղ աշխատելու տարբեր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը հատկապես մեքենաշինության, գյուղտեխնիկայի արտադրության, սարքաշինության և վերելակների տեղադրման ոլորտներում։  

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպման և Լարսին այլընտրանքային ճանապարհներ ստեղծելու հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա բելառուս գործարարները համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը։

Այցի ընթացքում հյուրերն այցելել են Հայաստանի արդյունաբերական մի շարք ընկերություններ, որոնց ղեկավարների հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները։

Թեմայի այլ նորություններ