Բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն․ Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    48%
    30 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    83%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    40%
    4 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    7 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    46%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 416.4854
  • Ռուբլի = 6.44364
  • Դոլար = 408.2

Բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն․ Վահան Քերոբյան

Բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են հետաձգվում լաստանավային փոխադրումները, որոնք պետք է մեկնարկեին հունիսի 15-ից։

«Մեզ մնում է ստանալ միայն Փոթի նավահանգստի օպերատոր APM հոլանդական ընկերության թույլտվությունները։ Գիտեք, որ եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Եվ APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս սանկցիաներ ունի կիրառած ՌԴ դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ ըստ էության իրենք իրավունք էլ չունեն կիրառելու։ Ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից: Մեր վրացի գործընկերները րոպե առ րոպե սպասում են հոլանդական ընկերության թույլտվությանը»,- ասաց Քերոբյանը։

Թեմայի այլ նորություններ