3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    33%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար

3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»  (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում` Սյունիքի մարզում վերջին տարիներին  իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է  շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։
2021-2022 թթ.-ների համար պլանավորված գործողությունների համար  նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական 
Համագործակցության շրջանակներում:
Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝
 Ձեռք է բերվել վարչական շենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համար,
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ,
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում,
«Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում,
«Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ` օդերևութաբանական սարքավորումներ  ձեռք բերելու համար,
hիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, «Խուստուփ» և «Սոսու» պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում,
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով),
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին  տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսությանը» տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա, 
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո՝ համայնքային խնդիրների լուծման համար,
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի  բիզնես ծրագրերի մրցույթներ՝ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև,
Մեղրի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝  գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար,
Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար, կազմակերպելու աղբահանության համակարգ՝ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար,
Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, 
«Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային  տնտեսություններին տրամադրվել են  ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք.մ., ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։

Թեմայի այլ նորություններ