2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա

2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա

2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա: Որոշումն ընդունվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշել է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

Գործող իրավակարգավորմամբ այն պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոս չափով, սակայն կառավարությունը նման աճ ապահովելու համապատասխան միջոցներ չունի: Ուստի 2022-ին գործող բազային աշխատավարձը՝ մոտ 66 հազար 140 դրամ, կմնա ուժի մեջ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում նաև առաջարկվել է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին, զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականի բացասական կամ կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել օրենքով նախատեսված աշխատավարձի բնականոն աճի կասեցում,  վարձատրության չվճարում, պաշտոնի իջեցում սանկցիաները: Առաջարկվել է, որ այդ ժամանակահատվածն ընդգրկվի պարգևատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ:

Թեմայի այլ նորություններ