2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

«ԱԺ հարգելի փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ օգոստոսին մենք ներկայացրինք Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Այսօր մենք ներկայացնում ենք այս 5-ամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու մեր հնգամյա ծրագրի իրագործման համար»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այն նախանշում է ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ պայմանները:

«2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը «նշանավորվեց» քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունը այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականին արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- նշեց վարչապետը: 

Նա գոհունակությամբ ընդգծեց, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: «Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել»,- ասաց նա: 

«Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 11.9 տոկոսով կամ 23782 դրամով»,- նշեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը. ընդ որում՝ աճել է ոչ միայն հումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը:

Թեմայի այլ նորություններ